Ի՞նչ է նշանակում լյուստրացիա։
Ըստ հանրամատչելի տեղեկությունների, լյուստրացիան այն է, երբ բոլորին, ովքեր Լենինի հետ շաբաթօրյակին գերան էին տեղափոխում, ուղարկում են թոշակի։ Փաշինյան Նիկոլը համապարփակ լյուստրացիա է իրականացնում: Վերջինս հաջորդ կիրակի օրը մասնակցելու է Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի կողմից մատուցվող «սուրբ եւ անմահ պատարագին»:
Փաստորեն, սկզբից Ասատրյան Ստեփան, այնուհետև` Տեր Թադե Թախմազյան:
Մեծ հաշվով, Մայր Աթորը պետք է շնորհակալություն հայտնի Փաշինյան Նիկոլին իրականացվող լյուստրացիայի համար:
Ո՞վ է հաջորդը:
Հետևեք իրադարձությունների, կներեք, լյուստրացիայի զարգացմանը և իրազեկված եղեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ